Հայոց Պատմություն․ Քննական թեմաներ։ →
9-րդ դասարան. մարտ 2022
Опубликовано 13.03.2022 автором tigranmarjanyanoff
*1-Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>(տես՝ իմ բլոգում՝ <<9-րդ դաս. փետրվար 2022)
*2- Ամփոփելու ենք փետրվարին իրականացված երկու հատ նախագծերը՝<<Կենդանի օրգանիզմի քիմիան>> և <<Հալոգենները>>
*3-Իրականացնելու ենք նախագիծ` <<Ազոտ։ Փոսֆոր>>
Նախագծի բովանդակությունը.
- 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
Մենդելևի պարբերական համակարգի VA խումբը կոչվում է ազոտի ենթախումբ։ Այդ ենթախմբի մեջ մտնում են ազոտը (N), ֆոսֆորը ( P ), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi): Այդ խմբի տարրերից առավել մեծ նշանակություն ունեն ազոտը և ֆոսֆորը։
- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը։
Ազոտի քիմիական նշանը ՝ N, ազոտը պարբերական համակարգի 5-րդ խմբի և 2-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 7, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 14 է, վալենտականությունը 3 է։
Ֆոսֆորի քիմիական նշանը ՝ P, ֆոսֆորը պարբերական համակարգի 5-րդ խմբի 3-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 15, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 31:
- Ազոտ, ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։
- Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական թթուն և նրա աղեը։
Սպիտակ ֆոսֆորը անգույն և դեղնավուն նյութ է, որը փայլում է մթության մեջ, չի լուծվում ջրի մեջ և կարծես թե ունենա սխտորի հոտ։ Սպիտակ ֆոսֆորը թունավոր է և տալիս է դժվար բուժիչ այրվածքներ։ Կարմիր ֆոսֆորը մուգ կարմիր փոշոտ նյութ է։ Չունի հոտ և չի փայլում։ Այն թունավոր չէ։
- Ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր։
Ազոտական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ է, որոնց մտցնում են հողի մեջ բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութի թվին են պատկանում ամիդային, ամոնիակայաին և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմների։ Առաջաին շաբաթում պարարտանյութի 70%-ը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր և միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։
Ֆոսֆորական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։
___________________________________________________________________________________
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
*1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5-֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…
Ազոտ-N
Ֆոսֆոր-P
Արսեն-As
Ծարիր-Sb
Բիսմութ-Bi
*2. Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..
Ֆոսֆոր — ուժեղ արտահայտված է ոչ մետաղական հատկությունները, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:
*3. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …
Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը։ Ազոտը ու ֆոսֆորը ունեն այդ հատկությունները։
*4. Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար….
Բարենպաստ պայմաններով միջավայր
Հող
Լիովին ջուր
Լավ լուսավորություն
*5. Ւ՞նչ է պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….
Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։
Ըստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։
*6. Ի՞նչ է <<Նիտրատային աղերը>>…
Դասագրքից սովորել «Ազոտ » և «Ֆոսֆոր» թեմաները և կատարել վարժություններ՝ Էջ 95, 103. 111-֊112, 120, 124: